Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Դավիթ Տոնոյանը պատերազմը կանխելու համար
Ի պաշտոնե իմ լիազորությունների շրջանում ես իրականացրել եմ պաշտպանական քաղաքականություն և դա ամրագրվում է փաստաթղթերով, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար՝ ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա ներկայացրել է կառավարության կողմից հաստատված մի քանի ծրագիր.«Ավելացնել հրթիռային զորքերի և հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, Զինված ուժերը համալրել ավիացիոն համալիրներով, դա այն ՍՈՒ-30-ներն են, որի վերաբերյալ անընդհատ ինչ-որ հարցեր են առաջանում, ԱԹՍ-ներով բարձրացնել օդային հարվածների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը։ Ես կարող եմ շարունակել այդ կետերի ընթերցումը, բայց կարծում եմ՝ սա բաց փաստաթուղթ է և կարող եք ծանոթանալ։ Բացի դրանից, գոյություն ունի սպառազինության և զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, մշակվող և անընդհատ թարմացվող ԶՈՒ կիրառման պլան և դրանից բխող մեծ փաթեթ։ Դրանք եղել են իմ՝ որպես ՊՆ գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը և իմ լիազորությունների շրջանում ես դա իրականացրել եմ»։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...