Պեսկովը խոսել է Պուտինի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղղված ուղերձի մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացահայտել, թե ինչ է պարունակվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղղված ուղերձում, որը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Դա անձնական հաղորդագրություն էր», - ասել է Պեսկովը գործակալության լրագրողին պատասխանելով հաղորդագրության բովանդակության մասին հարցին:
Հուլիսի 27-ին Պուտինը հեռագիր է ուղարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ շնորհավորելով 1950-1953 թվականների Կորեական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ռուսաստանի ղեկավարն առաջին անգամ է շնորհավորել Փհենյանին այս տոնի կապակցությամբ։ Նամակում Պուտինը կոչ է արել պահպանել և մեծացնել «բարեկամության, բարիդրացիության և փոխօգնության փառավոր ավանդույթները», ինչպես նաև շարունակել դիմակայել հավաքական Արևմուտքին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շոյգուն հուլիսի 26-ին Փհենյանում Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ նրան ՌԴ նախագահի անձնական ուղերձն է փոխանցել։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը երախտագիտություն է հայտնել ուղերձի համար։ Գործակալության տվյալներով՝ հաղորդվել է նաեւ, որ ՌԴ պաշտպանության նախարարն ու Կիմ Չեն Ընը նվերներ են փոխանակել։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...