«Մենք այստեղ չենք եկել նվերներ խնդրելու»․ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը՝ Պուտինին
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Ուկրաինայի պատերազմին նվիրված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքի աշխատանքը։
«Մենք այստեղ չենք եկել «նվերներ» խնդրելու։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ դուք, մեծահոգությունից դրդված, որոշել եք հացահատիկ նվիրաբերել աֆրիկյան որոշ երկրներին, որոնք բախվում են որոշակի դժվարությունների, բայց դա այստեղ գալու մեր հիմնական նպատակը չէ», - ասել է Ռամաֆոսան:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն ընդգծել է, որ աֆրիկյան երկրներն առաջարկել են Ռուսաստանին վերսկսել մասնակցությունը հացահատիկի գործարքին և խոսել «Սև ծովը բացելու» անհրաժեշտության մասին, որպեսզի այն «բաց լինի համաշխարհային շուկաների համար»։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի լիագումար նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկա երեք-չորս ամսում աֆրիկյան մի քանի երկրներին անվճար մատակարարել 25-50 հազար տոննա հացահատիկ։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...