ԱՄՆ–ն չի խրախուսում ՌԴ-ի տարածքին հարվածելը. Սպիտակ տուն
ԱՄՆ-ը չի խրախուսում և չի աջակցում Ռուսաստանի տարածքի հարվածներին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Տագանրոգի ուկրաինական գնդակոծությունը ։
«Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ մենք չենք խրախուսում կամ չենք աջակցում հարձակումը Ռուսաստանի ներսում», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Նա ուկրաինացիներին է փոխանցել է այն հարցը, թե արդյոք Տագանրոգի հրթիռակոծումը նրանց ակտիվացած հակահարձակման մի մասն է։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ կիևյան ռեժիմը Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքների ուղղությամբ ահաբեկչություն է իրականացրել Ս-200–ի զենիթային հրթիռով։ Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և խոցվել է օդում։
Ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում
Քիչ ավելի ուշ նախարարությունում հավելել էին, որ «հուլիսի 28-ին, ժամը 17:15-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման կրկնակի փորձ է կատարվել՝ հարվածային տարբերակի վերածված ՀՕՊ համակարգի Ս-200 զենիթային հրթիռով»:
Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը որսացել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի շրջանում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են ամայի տեղանքում։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...