ԱՄՆ-ն կշարունակի ՌԴ-ի հետ շփումները. Պենտագոնի ղեկավարը` Սիրիայի մասին
ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի օդային տարածքում գործողությունների հարցով։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ավստրալիայում AUSMIN ամենամյա բանակցություններից հետո։
«Մենք կշարունակենք համագործակցել՝ օգտագործելով գործող խողովակները, որպեսզի հայտնենք մեր մտահոգությունները։ Մենք նաև կշարունակենք համապատասխանաբար համագործակցել բարձրագույն ղեկավարության հետ: Բայց կրկնեմ՝ մենք կշարունակենք օդային տարածքում գործողություններ իրականացնել այնպես, ինչպես միշտ, և կպաշտպանենք մեր շահերն այնպես, ինչպես թույլ են տալիս մեր հնարավորությունները»,- ասել է նա։
Ավելի վաղ արաբական հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը հայտնել էր, որ Սիրիայի Ռաքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած «կոալիցիայի» MQ-9 անօդաչու սարքը վտանգավոր կերպով մոտեցել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռին:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...