![Արզաքանցյանը հերքում է, Լիլի Մորտոն` հաստատում. առաջարկ եղել է](https://auroranews.am/storage/img/base_image/old/23ae296775c3b462c9dcfb947b0faa56.webp)
Արզաքանցյանը հերքում է, Լիլի Մորտոն` հաստատում. առաջարկ եղել է
![Արզաքանցյանը հերքում է, Լիլի Մորտոն` հաստատում. առաջարկ եղել է](https://auroranews.am/storage/img/base_image/old/23ae296775c3b462c9dcfb947b0faa56.webp)
Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ է ստացել «Ուժը Հայրենյաց» կուսակցությունից։
Նա տեղեկացրել է, որ առաջարկը ստացել է «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կնոջից՝ Նատալյա Ռոտենբերգից։
Առայժմ Լիլիո Մորտոն փակագծեր չի բացում՝ քաղաքականություն մտնելու առաջարկն ընդունի՞ և ներառված լինի «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում, թե՞ ոչ։
«Հիմա ոչ մի ինֆորմացիա չեմ կարող ասել, կարող եմ միայն հաստատել, որ առաջարկ ստացել եմ։ Այլ բան չեմ կարող ասել»,- ասել է Մորտոն՝ այլ հարցերի չպատասխանելով։
Նշենք, որ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավարը գործարար Տիգրան Արզաքանցյանն է, իսկ կուսակցության ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։
Սակայն լրատվամիջոցների հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել է այդ լուրերը: «Ես չեմ ճանաչում իրեն, իմ կուսակցությունում էլ նման մարդ չկա»,- նշել է Արզաքանցյանը։