«Իմ կուսակցությունում Լիլի Մորտո չկա և հետո սա կուսակցություն է». Տիգրան Արզաքանցյան
Ես չեմ ճանաչում իրեն, իմ կուսակցությունում էլ նման մարդ չկա։ Անդրադառնալով «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին Լիլի Մորտոյի մասնակցությանը՝ 24News-ի հետ զրույցում նշել է կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն որակելով։
«Իմ կուսակցությունում Լիլի Մորտո չկա և հետո սա կուսակցություն է։ Մինչև թեկնածուներն իմ հետ հարցազրույցի չնստեն, անվտանգությունը չստուգի, մինչև չիմանանք ո՞վ ա, մենք չենք ընդունում։ Դուք դերասանի անուն եք տալիս, որին ես մենակ տելեվիզրով եմ տեսել»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀԺ-ը գրել էր՝ «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում ներառված կլինի նաև մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...