Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ, այս գործելակերպն անընդունելի է. Փաշինյան
Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԼՀ հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ, խումբը ստեղծվել է իմ որոշմամբ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված, Լաչինի միջանցքի մուտքի հատված: Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը Լաչինի միջանցք և ԼՂ, այս գործելակերպն անհասկանալի է և անընդունելի: Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Սա անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ` Լաչինի միջանցք ապօրինի արգելափակման համար»,- նշեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի...
Օգնությունը կանգնեցնելը խաթարում է խաղաղության շուրջ վստահության ձևավորման ջանքերը. ԱՄՆ դեսպանություն
Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում...
Մոսկովյան բանակցություններին ընդառաջ ԼՂ նախագահը կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետությա...
«Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ԼՂ պաշարումը դադարեցնելու համար». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականում՝ «Հայաստան. «Միջազգային հանրությունը պետ...