ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը` բանակցությունների, ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության մասին
Կարծում եմ՝ որևէ տեղ, որևէ հարաբերություններում լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած մյուս կողմից լարվածություն ասվածը նույնպես չպետք է գերագնահատել, որովհետև տեսնում ենք, որ ՌԴ-ն և Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են: Բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, խնդիրն այն է, թե որքանով են դրանք աճում կոնֆրոնտացիոն տրամաբանության»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ ընդհանրապես, հայեցակարգային և ռազմավարական առումով Հայաստանն իր պետականության ամբողջ գոյության ընթացքում եղել և գործել է կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ միջազգային ազդեցության առումով:
«Այդ տրամաբանության մեջ մենք, ըստ էության, չենք կարողացել եւ չենք կարողանալու ապահովել մեր երկարատեւ զարգացումը եւ անվտանգության ապահովումը» ,-ասաց նա։
Ինչ վերաբերում է այսօր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներին, Փաշինյանն ասաց.
«Այդ հանդիպումներն առանձին վերցրած հանդիպումներ չեն, ես ակնկալիք ունեմ մեզանից, Հայաստանի ԱԳ նախարարից և մյուս գործընկերներից, որ նրանք կկարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և կարողանան ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում» ,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ` ռուսաց թագավորին. մինչև երբ ենք այդպես ապրելու. Նիկոլ Փաշինյան
Մոսկվայի դիրքորոշման մեջ կան ազնիվ շեշտադրումներ և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված խոսակցություն՝ վարչապետի և լրագրողի միջև
Լարված իրավիճակ ստեղծվեց վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը ձայնագրություն հրապարակեց՝ Արցախում հացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներից ոմանք իրենց հարցի հնարավորությունը զիջե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավունքով եք դուք և ձեր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը դեռևս շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց․․ «Երբ...