ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավունքով եք դուք և ձեր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը. լրագրողը` Փաշինյանին

Վարչապետը դեռևս շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց․․

 

«Երբ եկաք իշխանության, ասացիք՝ իշխանությունը ժողովրդինն է և ցանկացած հարց պետք է քննարկվի ժողովրդի հետ։ Հիմա դուք հայտարարում եք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Ի՞նչ իրավունքով եք դուք ու ձեր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը»։

 

Լրագրողը նաև հետարքրքվեց, թե ինչու՞ հանրաքվե չի իրականացվում պարզելու՝ ժողովուրդը համաձա՞յն է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։

 

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

 

«Բա հիմա ի՞նչ ենք անում, իհարկե ամենայն հարգանքով բոլոր լրատվականների նկատմամբ, բայց այս ժանրով անցկացվող ասուլիսների կարևոր նպատակներից մեկն էլ հենց ժողովրդի հետ քննարկում ունենալն է։ Սա էլ է ժողովրդի հետ քննարկում» ,- ասաց Նիկոլ Փաշինյանը

 

«Բա որ քննիչ հանձնաժողովում 6-7 ժամ ուղիղ եթերով պատասխանում եմ տարբեր հարցերի, ինչ-որ փաստերի ու փաստարկների մասին եմ խոսում, դա ինչի՞ մասին է։ Դա էլ է քննարկում՝ ժողովրդի հետ։ Ի վերջո, ես նոր նաև ասեցի՝ մենք չենք կարծում, թե մենք կարող ենք ԼՂ ժողովրդի ճանակատագիրը որոշել։ Դա է պատճառը, որ մենք կարծում ենք՝ ԼՂ ճակատագիրը ինքը՝ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշի» ,- ասաց նա։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Քաղաքականություն