Ռուսաստանն ի վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը և՛ կոմերցիոն, և՛ անվճար․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել «Ռուսաստանը և Աֆրիկան. Միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի»: Նա ուրվագծել է երկու երկրների հարաբերությունների առանցքային ոլորտները համատեղ միջոցառումների նախաշեմին, ցանկություն է հայտնել պահպանել տնտեսական կապերը Աֆրիկայի հետ, ինչպես նաև հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը։
Հոդվածում Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի և Աֆրիկայի միջև գործընկերային կապերի «ամուր և խորը» արմատների մասին, որոնք հատկապես կարևոր են «աշխարհի ներկա իրավիճակում», «կայունությունից հեռու»։ Այս պայմաններում, ասվում է հոդվածում, Ռուսաստանը նախատեսում է «աֆրիկացի գործընկերների հետ միասին ձևավորել համագործակցության ոչ խտրական օրակարգ»։
Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում, նախատեսվում է ընդունել համապարփակ հռչակագիր, մի քանի համատեղ հայտարարություններ, հաստատել մինչև 2026 թվականը գործընկերության ֆորումի գործողությունների ծրագիրը։ Բացի այդ, ստորագրման է պատրաստվում միջկառավարական համաձայնագրերի ու հուշագրերի փաթեթ։
Նախագահը, ի թիվս այլ հարցերի, հիշատակել է հացահատիկի գործարքը՝ քննադատելով դրա իրականացումը պայմանները չկատարելու համար։
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մեր երկիրն ի վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը և՛ կոմերցիոն, և՛ անվճար, հատկապես, որ այս տարի կրկին ռեկորդային բերք ենք ակնկալում»,- գրել է Պուտինը։ Ռուսաստանը հուլիսի 17-ին դուրս եկավ համաձայնագրից։
Հոդվածում պետության ղեկավարը նաև նշել է, որ աֆրիկյան երկրների հետ Ռուսաստանի առևտուրը 2022 թվականին հասել է գրեթե 18 միլիարդ դոլարի, միևնույն ժամանակ, նա նշել է, որ ռուսական ընկերությունները շահագրգռված են ավելի ակտիվ համագործակցությամբ, ներառյալ նոր տրանսպորտային և լոգիստիկ շղթաների ստեղծումը, դրամավարկային և ֆինանսական համակարգի և փոխադարձ հաշվարկների մեխանիզմների ձևավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Մեր նպատակն էլետրական ավտոմեքենաների գործարան հիմնելն է․ Վահան Քերոբյան
Մեր նպատակն էլետրական ավտոմեքենաների գործարան հիմնելն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասե...
Ռուսական Unistream-ի հետ աշխատանքը դադարեցնում են ԱՊՀ երկրների մի շարք բանկեր
Հայաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի մի շարք բանկեր հայտարարել են ռուսական Unistream վճարային համակարգի հետ աշ...
Գումարային աննախադեպ հոսք՝ դեպի Ռուսաստան․ միլիոնավոր դոլարների գնումներ «Վայլդբերիզ»-ից․ News. am
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դեպի Ռուսաստան է փոխանցվել աննախադեպ...
Հայաստանը մտադիր է ամբարտակ կառուցել Թուրքիայի հետ սահմանին․ Sputnik
Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման ար...