Ռուսական Unistream-ի հետ աշխատանքը դադարեցնում են ԱՊՀ երկրների մի շարք բանկեր
Հայաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի մի շարք բանկեր հայտարարել են ռուսական Unistream վճարային համակարգի հետ աշխատանքը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է բանկերի մամուլի ծառայությունները։
Այսպես, Ղրղզստանի Ասիայի բանկի կայքում հուլիսի 24-ին հրապարակվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ «2023 թվականի հուլիսի 21-ից Unistream դրամական փոխանցումների համակարգով ԱՄՆ դոլարով փոխանցումները ժամանակավորապես դադարեցվել են։ Նմանատիպ հաղորդագրություններ հուլիսի 21-ին հրապարակվել են «Компаньон», Finca, «РСК», «Кэпитал» բանկերի կայքերում։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Ուզբեկստանում առնվազն երեք բանկեր՝ «Халк», «Ипотека» և «Турон» բանկերը դադարեցրել են Unistream ծառայությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայէկոնոմբանկը, Արդշինբանկը, Կոնվերսբանկը և Էվոկաբանկը դադարեցրել են ռուսական արագ վճարային համակարգի սպասարկումը։
Նշվում է, որ «Unistream»-ը հուլիսի 20-ին հայտնվել է ԱՄՆ արգելափակման պատժամիջոցների տակ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ի վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը և՛ կոմերցիոն, և՛ անվճար․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել «Ռուսաստանը և Աֆրիկան. Միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթաց...
Մեր նպատակն էլետրական ավտոմեքենաների գործարան հիմնելն է․ Վահան Քերոբյան
Մեր նպատակն էլետրական ավտոմեքենաների գործարան հիմնելն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասե...
Իրանը պարզաբանումներ է տվել ՄԱԳԱՏԷ-ին
Իրանը պարզաբանումներ է տվել ՄԱԳԱՏԷ-ին երկու տեղամասերի վերաբերյալ, որտեղ տեսուչները հայտնաբերել են ուրանի հետքեր։ Այս մա...
Գումարային աննախադեպ հոսք՝ դեպի Ռուսաստան․ միլիոնավոր դոլարների գնումներ «Վայլդբերիզ»-ից․ News. am
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դեպի Ռուսաստան է փոխանցվել աննախադեպ...