Ինչո՞ւ չեք ուզում մասնակցել ցեղասպանությունից փրկելու գործին․ բողոքի ակցիա՝ ի աջակցություն շրջափակված Արցախի
Այսօր՝ հուլիսի 20-ին, ՄԱԿ-ի և Եվրամիության հայաստանյան գրասենյակի դիմաց կրկին բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ի աջակցություն 221 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի։
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը Եվրամիության հայաստանյան գրասենյակի դիմաց իր ելույթում հարց հղեց ԵՄ դիտորդներին։
«Հարգարժա՛ն ԵՄ դիտորդներ, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը, դուք եկել եք դիտարկելու, թե ինչպե՞ս են Արցախում երեխաները մահանում»։
Ալավերդյանն այնուհետև ավելացրեց․
«Դուք կցանկանայի՞ք, որ ձեր երեխան հիմա ապրեր շրջափակված Արցախում։ Ինչո՞ւ եք ժողովրդին դեպի բախումների տանում, ինչո՞ւ չեք ուզում մասնակցել ցեղասպանությունից փրկելու գործին։ Ո՞ւր է ձեր ձայնը, ո՞ւր է ձեր գործողությունը, այդքան դժվա՞ր է պատժամիջոց ընդունել Ադրբեջանի նկատմամբ»։
Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ այս օրերին Արցախում ոտնահարվում են Մարդուն հիմնարար իրավունքները, որոնք ամրագրված են մարդու իրավունքների հռչակագրում, տարբեր կոնվենցիաներում, օրենքներում։
«Այս ամենի համար պատասախնատու են բոլորը։ Այն, ինչ մեզ սովորեցրել եք, արե՛ք Արցախում։ Մի՛ թողեք, որ մարդիկ ուղղակի սովի մատնվեն» ,-ասաց ցույցի մասնակիցներից մեկն ու ընդգծեց, որ Արցախում նոր ցեղասպանություն է հասունանում։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ԵՄ-ի համար խայտառակություն է Արցախում տեղի ունեցողն անտեսելը։
Մեկ այլ արցախցի էլ ասաց, որ Շառլ Միշելը ցեղասանության է դրդում Բաքվին, երբ Աղդամով օգնություն է առաջարկում Բաքվին։
Նմանատիպ հոդվածներ
Երևան թռչող ռուսական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայր...
1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան
Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը։ Արդյունքներն արդեն հրապարակված են։ Այս...
ՀՀ-ում մեկնարկել է բուհերի լրացուցիչ մրցույթի փուլը
Հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը։ Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում․ Hetq.am
Hetq.am-ը գրում է Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել ն...