ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում․ Hetq.am
Hetq.am-ը գրում է
Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ հաց ու ձավարեղեն։ Հաց վաճառվում է միայն փռերում։ Շաքարավազը, հիգիենայի պարագաները, քաղցրեղենը դեֆիցիտ են։ Մարդիկ սնվում են նրանով, ինչ նախապես ինչ-որ չափով պահեստավորել էին։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման 221-րդ օրն է։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետի հետեւանքով կտրվել է Արցախի կապը Հայաստանի հետ, Ադրբեջանը անգամ Կարմիր խաչին թույլ չի տալիս մարդասիրական բեռներ, ինչպես նաեւ՝ հիվանդների տեղափոխել։
34-ամյա Աննա Սարգսյանը միայնակ մայր է, երկու երեխա ունի։ Որդին փոքր է՝ 2 տարեկան, այդ պատճառով Աննան չի կարողանում աշխատել, դուստրը 11 տարեկան է։ Երեխաների նպաստով էր Աննան որոշ ապրանքներ գնում։
[6ac3f6de2b42c500c45b0ac538d14ffc.jpg]
«Մաման Ասկերանում փոքր բանջարանոց ունի ու երբեմն կարտոֆիլ ու լոբի է բերում մեզ։ Խանութներում ոչինչ չկա, նույնիսկ լոբին այսօր առանց սոխի եմ եփել։ Ձեթ էլ չկա, խոզի յուղով եմ ճաշ եփում, որը էլի մաման էր բերել»,- ասել է Աննա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հաց նույնպես դժվար է գտնում։ Հերթերում հաճախ ժամից ավելի է սպասում։
[47a68273fa80a7ecb83d4989c9e133b3.jpg]
«Լավ է քույրս հարևանությամբ է ապրում։ Երեխաներին ինքը հետևում է, մինչև ես գնում եմ հացի հետևից։ Փռերում էլ երկուսի համար չեն թողնում գնել, ասում են՝ թող ինքը անձամբ գա: Հետո ես եմ քրոջս երեխաներին հետևում, մինչև ինքն իր ընտանիքի համար հաց կգնի։ Որ ժամին էլ գնաս, հերթում սովորաբար 15-20 հոգի լինում է: Մարդիկ ստիպված հերթ են կանգնում, խանութներում այլևս հաց չեն վաճառում»,- պատմել է Աննան։
Մանրամասները՝ սկզբնաղբուրում
Նմանատիպ հոդվածներ
Երևան թռչող ռուսական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայր...
1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան
Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը։ Արդյունքներն արդեն հրապարակված են։ Այս...
ՀՀ-ում մեկնարկել է բուհերի լրացուցիչ մրցույթի փուլը
Հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը։ Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդներ...
Սպասվում է մինչև 48 աստիճան տաքություն․ Եվրոպայում ծայրաստիճան շոգերը շարունակվում են պահպանվել
Նախազգուշացումներ են տրվել այն բրիտանացիներին, որոնք պիտի ճանապարհորդեն Իտալիայի, Իսպանիայի կամ Հունաստանի ուղղությ...