ՀՀ-ում մեկնարկել է բուհերի լրացուցիչ մրցույթի փուլը
Հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը։ Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ: Լրացուցիչ փուլի մրցույթի հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ն է։ Արդեեն հուլիսի 30-ին պարզ կդառնան քննությունների արդյունքները։
Հիշեցնենք՝ այս տարի բուհ դիմել է 13 հազար 314 մարդ։ Միասնական քննություն հանձնել է 10 հազար 966 դիմորդ։ Այս փուլում ընդունվածների թիվը կազմում է 9 հազար 147։ Հատկացված է եղել անվճար 2 հազար 128 տեղ, որից ընդունվել է 1782 հոգի։ Վճարովի տեղերի թիվը 15 հազար 984 է, ընդունվել է 7 հազար 242 դիմորդ։
Մասնավորապես, բնագիտական, մաթեմատիկական, ճարտարագիտական ուղղություններով զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տրամադրման զուգակցմամբ հատկացվել են տեղեր։ Հաշվի առնելով տրված արտոնությունը՝ արդեն այդ ուղղություններով համալրումներ կան։
Նմանատիպ հոդվածներ
Երևան թռչող ռուսական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախցիները փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու համար․ Factor.am
Factor․am-ը գրում է, որ Արցախի մի խումբ քաղաքացիներ փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու նպատակով։ Նրանք հա...
1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան
Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը։ Արդյունքներն արդեն հրապարակված են։ Այս...
Տասնյակ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանը թույլ չի տվել մահացածի մարմինը տեղափոխել շրջափակված Արցախ
Արդեն 7 ամիս է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ է և այս ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ ճանապարհի փակ լինելու պատճառով...