ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դեպք՝ Բաղրամյան պողոտայում․ ակցիայի ընթացքում վարորդները շփոթել էին իրենց ավտոբուսները
Այսօր՝ հուլիսի 19-ին, Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած և գերի ընկած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Նրանք վաղ առավոտվանից բողոքի ակցիաներ էին անում նախագահական նստավայրի և կառավարության շենքերի մոտ։ 2,5 ժամ սպասելուց հետո նրանց ոչ ոք չընդունեց։ Նրանք փակեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար եղավ։
Ակցիայի ընթացքում արտասովոր դեպք պատահեց։ Հասարակական տրանսպորտի վարորդները կանգնեցրել էին ավտոբուսները, ինչից հետո չէին կողմնորոշվում, թե որ ավտոբուսն ում է պատկանում։
Հիշեցնենք, որ մոտավորապես 1 ժամ փակելուց հետո գերիների և անհետ կորածների ծնողները բացեցին պողոտան։ Ծնողները նաև հայտնեցին, որ կառավարությունից խոստացել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթվա մեջ կընդունի իրենց։
Նրանք, սակայն, զգուշացրել են՝ եթե հանդիպում չեղավ՝ կտրուկ քայլերի են դիմելու։
«Փորձենք հավատալ, եթե չեղավ՝ ավելի շատով ենք հավաքվելու, ավելի շատ փողոցներ ենք փակելու»,- նշել է ծնողներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում