Հասարակություն
Գերիների և անհետ կորածների ծնողները բացեցին Բաղրամյանը. Նիկոլ Փաշինյանը կընդունի նրանց
Գերիների և անհետ կորածների ծնողները, որոնք փակել էին Բաղրամյան պողոտան, բացեցին այն։
Ծնողները հայտնել են, թե կառավարությունից խոստացել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթվա մեջ կընդունի իրենց։ Նրանք, սակայն, զգուշացրել են՝ եթե հանդիպում չեղավ՝ կտրուկ քայլերի են դիմելու։
«Փորձենք հավատալ, եթե չեղավ՝ ավելի շատով ենք հավաքվելու, ավելի շատ փողոց ենք փակելու»,- նշել է ծնողներից մեկը։
Հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած և գերի ընկած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հայտնի է՝ տարեսկզբից Ադրբեջանի և Թուրքիայի քանի քաղաքացի է այցելել Հայաստան
Փաշինյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր ունենալու մասին հարցին
4.0