Հուսով եմ՝ այս անգաա ավելի պատասխանատու կլինեն. Թրամփը՝ Նեթանյահուի հետ հանդիպման մասին
Ես հենց նոր ավարտեցի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և նրա ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագհա Դոնալդ Թրամփը։
«Դա շատ լավ հանդիպում էր, և մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները շարունակվում են։ Վերջնական որոշումներ չեն կայացվել, բացի իմ պնդումից՝ շարունակել բանակցությունները Իրանի հետ՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնության հասնել։ Անցյալ անգամ Իրանը որոշեց, որ ավելի լավ է չհասնել համաձայնության, և նրանք բախվեցին «Կեսգիշերային մուրճին». դա նրանց համար չստացվեց։
Հուսով եմ, որ այս անգամ նրանք ավելի ողջամիտ և պատասխանատու կլինեն։ Մենք նաև քննարկեցինք Գազայում և ամբողջ տարածաշրջանում արձանագրված հսկայական առաջընթացը։ Մերձավոր Արևելքում իսկապես ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կա։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,– գրել է նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Եկեղեցին փորձում է դիրքավորվել պետության մեջ․ Փաշինյան
Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ մ...
TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա․ վարչապետ
Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մաս...
Երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել...
Խաղաղության քայքայում չի լինելու, հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով
Ես ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք...