Քարաթափումներ՝ Երևան–Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են մեքենաներ
Փետրվարի 11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումների վերաբերյալ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ և 112-րդ կմ-ներին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Քարաթափումների հետևանքով վնասվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ թափված քարերը հեռացրել ավտոճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին...
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպ...
Անկում՝ տարադրամի շուկայում․ փոխարժեքները՝ փետրվարի 11-ին
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379...