Ֆիդանի հարցազրույցը աղավաղվել է իրաքյան լրատվամիջոցների կողմից. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳ Նախարարությունը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Ֆիդանի փետրվարի 9-ի հարցազրույցը աղավաղվել է իրաքյան լրատվամիջոցների կողմից։ Ըստ նախարարության խոսնակ Քեչելիի՝ Թուրքիան ձգտում է Իրաքի հետ հետագա կառուցողական համագործակցության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։
«Ֆիդանը ընդգծել է Իրաքում տեղակայված Քրդական բանվորական կուսակցություն (PKK) ահաբեկչական կազմակերպության կողմից ներկայացվող սպառնալիքը և արտահայտել է Թուրքիայի վճռականությունը՝ արմատախիլ անել ահաբեկիչներին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում՝ պահպանելով սերտ համագործակցությունը Իրաքի վարչակազմի հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը նշել է, որ նրա խոսքերի Իրաքի ներքին գործերին միջամտություն մեկնաբանումը սխալ է։
Նմանատիպ հոդվածներ
TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա․ վարչապետ
Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մաս...
Երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել...
Խաղաղության քայքայում չի լինելու, հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով
Ես ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք...
Սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական գնահատումը. Փաշինյանը մանրամասնել է
Առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցենք TRIPP-ի հետ կապված համաձայնագրի նախագծի մասով մեր դիտարկումները: Համաձայնագ...