Արման Ծառուկյանը յուրահատուկ նվեր է մատուցել Ջեյք Փոլին
Հայաստան ժամանած հանրահայտ բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը շարունակում է կիսվել իր տպավորություններով։ Երևանի կենտրոնում Արման Ծառուկյանի հետ զբոսնելուց հետո մարզիկը սոցիալական հարթակներում նոր հրապարակում է արել՝ արտահայտելով իր հիացմունքը մեր երկրի հանդեպ։
Փոլը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրան դիմավորում հայկական ավանդական հյուրընկալությամբ և բավականին յուրահատուկ նվերով։
«Շնորհակալություն Արմանին արջի տեսքով այս նվերի և ինձ Հայաստանում հյուրընկալելու համար։ Արդեն սիրում եմ այս վայրը»,- տեսանյութին կից գրել է Փոլը։
Հիշեցնենք, որ Ջեյք Փոլը Հայաստան է ժամանել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հրավերով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանց շրջագայությանը միացել է նաև ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Աստղային հյուրի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանում, քանի որ Փոլը վերջին շրջանում համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում է թե՛ իր սպորտային կարիերայի, թե՛ անձնական կյանքի իրադարձությունների պատճառով։


Նմանատիպ հոդվածներ
Էդուարդ Սպերցյանը՝ թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայում
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայի նոր խաղարկության վիճ...
Հեշտ մրցակիցներ չկան, մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահան...
Մալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստան...
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
Ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել կանանց 48 կգ-ից 63 կգ և 69-ից +86 կգ քաշ...