Լկտիություն և անշնորհքություն է․ Պուտինը՝ հացահատիկի գործարքի շրջանակում ՌԴ-ի պայմանները չկատարելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լկտիություն և անշնորհքություն է անվանել հացահատիկի գործարքի շրջանակում Ռուսաստանի պայմանները չկատարելը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ուղղակի բացահայտ լկտիություն և անշնորհքություն է։ Խոստումներ և դատարկ բլբլոց: Եվ դրանով միայն իրենց վարկաբեկեցին։ Խարխլեցին այդ թվում նաև ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավարության հեղինակությունը, որը փաստացի հանդես էր եկել որպես հացահատիկի գործարքի երաշխավոր»,-ասել է Պուտինը ՌԴ կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցության ժամանակ։
Հուլիսի 18-ին հացահատիկային գործարքը դադարեցվել է։ Հուլիսի 17-ին ՌԴ-ն Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ առարկում է դրա երկարաձգման դեմ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական կողմի՝ «Սևծովյան նախաձեռնության» գործողության երկարաձգումից հրաժարվելը նշանակում է նավագնացության անվտանգության երաշխիքների հետկանչ, ծովային մարդասիրական միջանցքի փակում, Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրատարածքում ժամանակավորապես վտանգավոր շրջանի ռեժիմի վերականգնում և Ստամբուլում Համատեղ համակարգման կենտրոնի լուծարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Գումարային աննախադեպ հոսք՝ դեպի Ռուսաստան․ միլիոնավոր դոլարների գնումներ «Վայլդբերիզ»-ից․ News. am
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դեպի Ռուսաստան է փոխանցվել աննախադեպ...
Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհի շրջանցիկ հատված կկառուցի
Վրաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին 5 կիլոմետրանոց շրջանցիկ հատված կառուցել, քանի որ գոյություն...
Պուտինը պայմաններ է դրել հացահատիկի գործարքին վերադառնալու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին, եթե իր գյուղատնտեսական...