Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները:
Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում ենք առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ տեղ-տեղ կարող է ներքին ցանցի տարբեր հատվածներում մնացած գազն աստիճանաբար դուրս գալ՝ կախված ջերմաստիճանի տատանումներից:
Միաժամանակ «Արցախէներգո» ընկերությունը տեղեկացնում է, որ նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն վաղվանից (հուլիսի 10-ից) է գործելու այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը:
Հիշեցնենք, որ Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ»։
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիան Ադրբեջանի հետ գազի գնման պայմանագիր է կնքել
Հունգարիան Ադրբեջանի հետ գազի գնման պայմանագիր է կնքել՝ չսպասելով Բալկաններում ենթակառուցվածքների զարգացման համար ԵՄ-ի կ...
Արցախում բերքի իրացման խնդիրներով բնակիչները վաղվանից երթուղայինով կհասնեն Ստեփանակերտի կենտրոնական շուկա
Արցախում գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայ...
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում է. Քննարկվել են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հարցը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանըհանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղ...
«Վագների» ապստամբության ժամանակ ռուսաստանցիները բանկերից 100 միլիարդ ռուբլի կանխիկ գումար են վերցրել. ԿԲ
Հունիսին Ռուսաստանում աճեց կանխիկի պահանջարկը, ինչը հանգեցրեց բանկերից 500 միլիարդ ռուբլու չափով իրացվելիության արտահոսք...