Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին նշվում է հանձնաժողովի` Թուրքիայի վերաբերյալ հաշվետվության մեջ։ Տեղեկություն հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։
Նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության շահերից։
Հանձնաժողովը կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի եւ երկու երկրների միջեւ սահմանի բացումը, եւ ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
«Հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»,- ասված է զեկույցում։
Փաստաթղթում Թուրքիային ուղղված եւս մեկ կոչ կա, այն է` ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Մոտ 11 մլն դրամ՝ Մանամա գործուղման համար․ ո՞ւմ գիշերակացի համար է ավելի թանկ վճարվում․ Hayastan.news
Hayastan.news-ը գրում է․ «Ալեն Սիմոնյանն ու իր գլխավորած պատվիրակությունը այս տարվա մարտի 11-15 մեկնել են Մանամա (Բ...
Պիտի ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել․ Տիգրան Աբրահամյան
Արցախում իրավիճակը ծայրաստիճան դրսևորումներ է ստանում, նաև միջազգային հանրությանը էմոցիոնալ ուղերձներ հղելու կարիք կա, բ...
ՌԴ Դաշնության խորհուրդը կոչ է արել Հայաստանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները
Парламентская газета թերթը գրում է, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները պետք է ուսումնասիրեն երկրի՝ Միջազգային քրեական դ...
ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ՀՀ-ին՝ խաղաղապահներին միջազգային մանդատ տալու հարցով անհապաղ դիմել ՄԱԿ
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում ուղերձ է հղել՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկ...