ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ՀՀ-ին՝ խաղաղապահներին միջազգային մանդատ տալու հարցով անհապաղ դիմել ՄԱԿ
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում ուղերձ է հղել՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որում մասնավորապես ասվում է,
«Արցախում տեղակայած ռուսական խաղաղապահ զորախումբն օժտված չէ միջազգային մանդատով, հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումներին և տարածաշրջանային անվտանգության և կայունության վտանգման համար։
Արցախի ԱԺ-ն կոչ է անում Հայաստանին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահներրի առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ու գլխավոր ասամբլեային։
Կոչ ենք անում Հայաստանին՝ դիմել ՄԱԿ-ին՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պետք է իմպերատիվ բանաձև ընդունվի, որն Արցախում խաղաղություն կպարտադրի։ Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին արհավիրքից։ Ուստի ակնկալում ենք, որ այդ կառույցները կստեղծեն պայմաններ, որոնք կխթանեն Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի ան...
Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև
Արդեն սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ...
44-օրյա պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, նրանք կրկին մերժեցին․ ասացի` 3-րդ հրավերը չի լինի․ Ալիևը՝ Արցախի հետ բանակցությունների մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օկուպացվաց Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում...