ՌԴ Դաշնության խորհուրդը կոչ է արել Հայաստանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները
Парламентская газета թերթը գրում է, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները պետք է ուսումնասիրեն երկրի՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ կապված ռիսկերը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Վորոբյովը նշել է, որ Հայաստանի հնարավոր միացումը Հռոմի ստատուտին իրականում կնշանակի Երևանի կողմից Հաագայի տրիբունալի իրավասության ճանաչում բոլոր գործերի առնչությամբ։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը չունի հակառուսական ենթատեքստ, բայց, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար»,- ընդգծել է Դաշնության խորհրդի փոխնախագահը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման շուրջ պատմությունը Հայաստանում դաշնակցային կարգով կլուծվի։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՄՔԴ դատախազը կատարում է միայն Արևմուտքի հրամանները։ Այսպես, նախարարը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին դատարանի որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի ան...
Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև
Արդեն սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ...
44-օրյա պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, նրանք կրկին մերժեցին․ ասացի` 3-րդ հրավերը չի լինի․ Ալիևը՝ Արցախի հետ բանակցությունների մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օկուպացվաց Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձ...