Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ․ Արարատ Միրզոյան
Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցադրմանը, թե արդյոք Հայաստանը չի շրջանցում ՌԴ–ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները, և արդյոք չեն անհանգստացնում ՀՀ–ի նկատմամբ ԵՄ–ի կողմից հնարավոր պատժամիջոցները։
Լրագրողը մեջբերել է «Financial times»-ի հրապարակումը, ըստ որի` Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները մեկ տարվա ընթացքում աճել են 225 անգամ։
«Անշուշտ, այս պատերազմն ազդեց (նկատի ունի ռուս–ուկրաինական հակամարտությունը. խմբ) նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները»,– նշել է Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները աշխատում են բաց և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհի շրջանցիկ հատված կկառուցի
Վրաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին 5 կիլոմետրանոց շրջանցիկ հատված կառուցել, քանի որ գոյություն...
Պուտինը պայմաններ է դրել հացահատիկի գործարքին վերադառնալու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին, եթե իր գյուղատնտեսական...
Ղրիմի կամրջի վերականգնումը կարող է արժենալ 1-1,3 միլիարդ ռուբլի․ Խուսնուլին
Լրացուցիչ կամրջի կառուցումը, որն անհրաժեշտ է Ղրիմի կամրջի վերանորոգման համար, կտևի երկու ամիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ...