Ղրիմի կամրջի վերականգնումը կարող է արժենալ 1-1,3 միլիարդ ռուբլի․ Խուսնուլին
Լրացուցիչ կամրջի կառուցումը, որն անհրաժեշտ է Ղրիմի կամրջի վերանորոգման համար, կտևի երկու ամիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։ Ըստ նրա՝ վերականգնումը, ըստ նախնական տվյալների, կարժենա 1-1,3 մլրդ ռուբլի, գրում է Kommersant.ru-ն։
«Արդեն երեկ մենք սկսել ենք խողովակների և մետաղական կոնստրուկցիաների տեղափոխումը Տոլյատիից։ Մենք այն կկառուցենք երկու ամսում»,- ասել է փոխվարչապետը ռուս սենատորների հետ «Բաց երկխոսության» ժամանակ։ Ժամանակավոր կամուրջը կունենա 250 մ երկարություն, քանի որ ծովից հնարավոր չէ մոտենալ վնասված հատվածին։
Այժմ կամրջով երթեւեկությունն իրականացվում է դարձափոխային ռեժիմով։ Մարատ Խուսնուլինի խոսքով՝ Ղրիմի կամրջի մի կողմից երկկողմանի երթևեկությունը կսկսվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ մյուս կողմից՝ մինչև նոյեմբերի 1-ը։ Մոտ ժամանակներս Ղրիմի կամրջի վրա բեռնատարներ գործարկել չի նախատեսվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհի շրջանցիկ հատված կկառուցի
Վրաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին 5 կիլոմետրանոց շրջանցիկ հատված կառուցել, քանի որ գոյություն...
Լկտիություն և անշնորհքություն է․ Պուտինը՝ հացահատիկի գործարքի շրջանակում ՌԴ-ի պայմանները չկատարելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լկտիություն և անշնորհքություն է անվանել հացահատիկի գործարքի շրջանակում Ռուսաստանի պայմանները...
Պուտինը պայմաններ է դրել հացահատիկի գործարքին վերադառնալու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին, եթե իր գյուղատնտեսական...