Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավային Կորեայում տասնյակ մարդիկ մահացած հայտաբերվել են գետնանցումներում

Ստորգետնյա թունելում հեղեղված ավտոբուս է հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ 685 մետր երկարությամբ թունելում եղել է 15 մեքենա։ Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Տասնյակ մարդկանց մահացած հայտաբերել են…

Ստորգետնյա թունելում հեղեղված ավտոբուս է հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ 685 մետր երկարությամբ թունելում եղել է 15 մեքենա։ Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Տասնյակ մարդկանց մահացած հայտաբերել են գետնանցումումներում:

 

Օրերի ընթացքում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի: 

 

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը երկուշաբթի օրը մեղադրել է երկրի գործադիր կառավարությանը բնական աղետներին արձագանքելու հարցում խոշոր թերացումների համար։ 

 

Հինգշաբթի օրվանից անձրևները հեղեղել են երկրի կենտրոնական և հարավային շրջանները, քանի որ հունիսի վերջին սկսված անձրևների սեզոնը հասնել է իր գագաթնակետին: Ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ 9 մարդ շարունակում է անհետ կորած մնալ, կա 34 վիրավոր:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայում հորդառատ անձրևների,  ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի:

 

[c53b473d5568806e14deb3611d10715e.jpg] 

 

[3345e07f1aedb049cf8167bc3e6e5a5a.jpg]

 

[00cd709729d037819ce51e161f286879.jpg]

 

[71f94758776a0daf2113739dcc6c4103.jpg]

 

[8fac56c1622f41728d2f01ab02b308d3.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250