Թուրքական ակումբը ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշան չի մշակել. FIP
Հուլիսի 8-ին թուրքական Aydınlık կայքը գրել էր, թե Թուրքիայի 2-րդ լիգայում խաղացող «Դիարբեքիրսպոր» ակումբը մտադիր է փոխել անունը և տարբերանշանը․ թուրքական աղբյուրը հրապարակման մեջ տեղադրել էր նաև ակումբին վերագրվող նոր տարբերանշանի նկարը, որը մեծամասամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի կրկնօրինակումն էր։
Այս տեղեկությունը հանգստյան օրերին տարածվել է ինչպես թուրքական մամուլում, այնպես էլ հայաստանյան տեղեկատվական տիրույթում․ «Դիարբեքիրսպորին» վերագրվող նոր տարբերանշանի նկարները ակտիվորեն տարածվել են սոցիալական մեդիայի հայալեզու հատվածում։
Պնդումը՝ թուրքական մամուլին հղումով, արդեն երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, արտատպել են նաև մի հայաստանյան շարք ԶԼՄ-ներ՝ News.am, BacTV և այլն։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ այս տեղեկությունը հերքվել է «Դիարբեքիրսպոր» ակումբի կողմից դրա տարածման հենց նույն օրը՝ հուլիսի 8-ին․ ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է պարզաբանում, համաձայն որի, ակումբի գործող անունն ու տարբերանշանը կրելը «մեծ պատիվ է» իրենց համար․ «Մեզ համար շատ կարևոր է այս անունն ու տարբերանշանը ավելի բարձր լիգաներ հասցնելը»։
Հատկանշական է, որ հայաստանյան լրատվամիջոցները թուրքական ակումբի տարբերանշանի փոփոխության լուրն արտատպել է հուլիսի 10-ին, երբ լուրն արդեն երկու օր է՝ հերքված է ակումբի ղեկավարության կողմից։
Այսպիսով, պնդումը, թե «Դիարբեքիրսպոր» ակումբը ՀՀ զինանշանի նմանությամբ նոր տարբերանշան ունի, կեղծ է։
Նմանատիպ հոդվածներ
Տղան մոտեցել էր ծխախոտ խնդրելու․ մանրամասներ՝ ռուս տղայի գլխամաշկը «մազերի պատճառով» հանելու դեպքից
Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում ռուս տղայի գլխամաշկը «մազերի պատճառով» հանելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են։ Եր...
Ո՞վ կարող էր Սպիտակ տուն կոկաին տանել․ ԱՄՆ-ում սկսվել է խաղադրույքների ընդունում
Ամերիկյան բուքմեյքերները ԱՄՆ նախագահի որդուն՝ գործարար Հանթեր Բայդենին են համարում ֆավորիտ նրանց շարքում, ովքեր կարող էի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկի համայնքապետը 20 հոգու հետ ծեծել է զոհված զինվորի եղբորը․ խոշտшնգել են նաև ոստիկանությունում
Ջերմուկ քաղաքի բնակիչ Թագուհի Խաչատրյանը հայտարարում է, այս տարվա ապրիլի 24–ին, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը քս...
Արայիկ Հարությունյանի երկու աղջիկն էլ լքել են շրջափակված Արցախը. «Ազգ»
«Մինչև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կիսամունաթ տոնով է արտահայտվում հայկական երկրորդ հանրապտությունը լքողների կա...