Արայիկ Հարությունյանի երկու աղջիկն էլ լքել են շրջափակված Արցախը. «Ազգ»
«Մինչև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կիսամունաթ տոնով է արտահայտվում հայկական երկրորդ հանրապտությունը լքողների կամ նման մտադրություն ունեցողների մասին՝ ասելով, թե «ով քինում է, ջհանդամը քինա», նրա դուստրերն արդեն տեւական ժամանակ է՝ Արցախում չեն»: «Ազգ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահի աղջիկներից մեկն ամուսնանալուց հետո է դուրս եկել Ստեփանակերտից, մյուսն էլ՝ ուսման նպատակով է Երեւան տեղափոխվել:
Փաստորեն՝ Հարությունյանի երկու աղջիկներն էլ ճեղքել են շրջափակումն ու լքել Արցախը: «Նույնիսկ փեսան, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից էր, աշխատանքից ազատվել է, ու դուրս են եկել Արցախից», - ասել է մեր զրուցակիցը:
Փորձեցինք նաեւ Արայիկ Հարությունյանի տեսակետը լսել, բայց նրա մամուլի քարտուղարը անտեսեց մեր հարցը. կարդաց նամակն ու այդպես էլ չպատասխանեց: Թե ինչքանով է բարոյական կամ ազնիվ քննադատաբար ու հեգնական տոնով խոսել Արցախը լքողների մասին, երբ դրանց մեջ նաեւ քո զավակներն են, թերեւս առանց մեկնաբանության թողնենք:
Հ. Գ. Լուրը տպագրվելուց հետո Արցախի նախագահի մամուլի քարտուղարը լրատվամիջոցի հետ կապ է հաստատել ու տեցեկացրել` լիազորված չէ պատասխանել նման հարցերի»։
Նմանատիպ հոդվածներ
Տղան մոտեցել էր ծխախոտ խնդրելու․ մանրամասներ՝ ռուս տղայի գլխամաշկը «մազերի պատճառով» հանելու դեպքից
Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում ռուս տղայի գլխամաշկը «մազերի պատճառով» հանելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են։ Եր...
Ո՞վ կարող էր Սպիտակ տուն կոկաին տանել․ ԱՄՆ-ում սկսվել է խաղադրույքների ընդունում
Ամերիկյան բուքմեյքերները ԱՄՆ նախագահի որդուն՝ գործարար Հանթեր Բայդենին են համարում ֆավորիտ նրանց շարքում, ովքեր կարող էի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկի համայնքապետը 20 հոգու հետ ծեծել է զոհված զինվորի եղբորը․ խոշտшնգել են նաև ոստիկանությունում
Ջերմուկ քաղաքի բնակիչ Թագուհի Խաչատրյանը հայտարարում է, այս տարվա ապրիլի 24–ին, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը քս...
Թուրքական ակումբը ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշան չի մշակել. FIP
Հուլիսի 8-ին թուրքական Aydınlık կայքը գրել էր, թե Թուրքիայի 2-րդ լիգայում խաղացող «Դիարբեքիրսպոր» ակումբը մտադիր է...