Հասարակություն

Բնակիչներն սկսում են վերակառուցել Ջենինը․ նոր մանրամասներ

Բնակիչներն սկսում են վերակառուցել Ջենինը․ նոր մանրամասներ

Բնակիչներն սկսում են վերակառուցել Պաղեստինի քարուքանդ եղած Ջենին քաղաքը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ մոտ 3000 բնակիչներ են լքել քաղաքը։

 

«Մարդիկ փորձում են վերականգնել էլեկտրաէներգիան, վերակառուցել ռազմական բախումների ժամանակ վնասված փողոցները։ Նրանք փորձում են վերադառնալ բնականոն կյանքին», - ասել է Al Jazeera-ի թղթակիցը՝ Ջենինից։

 

Հաղորդվում է նաև, որ բանկիչները մեծ ուրախությամբ են վերադառնում իրենց ծննդավայրերը։ Նրանք «գերադասում են լինել այստեղ, քան որևէ այլ վայրում»:

 

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի օրը՝ հուլիսի 3-ի առավոտյան հարձակվել էր Պաղեստինի Ջենին քաղաքում գտնվող ճամբարների վրա։ Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը նշել էր՝ տեղի զինյալները հարձակումներ էին ծրագրում Իսրայելի դեմ։ Մարտերի ընացքում զոհվեցին 10, վիրավորվեցին 100 հոգի։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250