Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին, գրում է «Արմենպրես»-ը։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։
«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը»,-նշեց Ամատունին:
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային թվի․ ՄԱԿ-ը նոր տվյալներ է ներկայացնում
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային՝ 110 միլիոնի։ Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հ...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից...
Կրկին կրակոցներ՝ Երասխի ուղղությամբ
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող...
Արցախում ինտերնետ կապն ընդհատվեց, սակայն հանրահավաքը շարունակվում է
Արցախում այս րոպենորին բազմամարդ համաժողովրդական հանրահավաք է ընթանում։ Մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ստեփանա...