Հասարակություն

Լարված իրավիճակ՝ Պաղեստինում․ Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Ջենինին

Լարված իրավիճակ՝ Պաղեստինում․ Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Ջենինին

Իրավիճակը Պաղեստինում շարունակում է լարված մնալ։ Պաղեստինի Առողջապահության նախարարությունն արդեն հայտարարում է 9 զոհի մասին։ Նրանցից շատերը երիտասարդներ են՝ 16-23 տարեկան։ 

 

Արաբական Al Jazeera-ն հայտնում է, որ իսրայելական ուժերը ավիահարվածներով և ցամաքային հարձակումներով շարունակում են հարվածել Ջենինին։

 

Նշվում է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) դատապարտել է իսրայելական գործողությունը։ Կազմակերպությունն այն անվանել է «զզվելի հանցագործություն»։

 

Լրատվականը նաև ներկայացնում է իր ավագ քաղաքական վերլուծաբան Մարվան Բիշարանի կարծիքը՝ պայմանավորված ստեծված իրավիճակով։ Նա քննադատում է միջազգային հանրության «դատարկ խոսքերը»: 

 

«Իսրայելը լիակատար անպատժելիությամբ շարունակում է անել այն, ինչ արել է վերջին կես դարում: Հիմա նրանք ավելի ագրեսիվ ու գռեհիկ են դարձել» ,- ասել է տեղացին։ 

 

Al Jazeera-ի թղթակցի հետ զրույցում տեղաբնակներից մեկն ասել է, որ երեխաները վախեցած են։ 

 

«Ես ընտանիքիս աթնացրեցի ուշ գիշերը։ Նրանք հատվածում էին։ Մենք արթնացանք հրետակոծության ձայնից» ,- ասել է տեղացիներից մեկը։ 

 

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակն առավոտյանհարձակվել էրՊաղեստինի Ջենին քաղաքում գտնվող շտաբի վրա։ Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը նշել էր՝ տեղի զինյալները հարձակումներ էին ծրագրում Իսրայելի դեմ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250