Զինծառայողին անզգուշությամբ մահվան հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասում զինծառայողի մահվան դեպք էր արձանագրվել։
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Վարշավայում․ Ford-ի ավտոսրահն ամբողջությամբ այրվել է
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 23-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով Ford ավտոսրահի և ավտոսպասարկմա...
Դանակով հարձակվել են զբոսաշրջիկների վրա․ վիրավորվել է երկու մարդ Ակրոպոլիսի մոտ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ Ակրոպոլիսի հնագիտական համալիրի մուտքի մոտ, դանակով զինված տղամարդը հարձակվել է հույն և ա...
Գետի վարարման պատճառով Քութաիսի-Լասդիլի ճանապարհահատվածը փակվել է
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ ներ...
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...