ՀՀ-ում վախենալու բան չկա․ սեյսմոլոգը՝ Ադրբեջանում գրանցված երկրաշարժի և դրա հետևանանքերի մասին
Այն, ինչ կատարվեց երեկ՝ Ադրբեջանում կեսգիշերին, դա միջին կամ նույնիսկ միջինից թույլ ուժգնութամբ երկրաշարժ էր։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, Երկրաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն՝ անդրադառնալով այսօր՝հուլիսի 4-ի կեսգիշերն անց Ադրբեջանում գրանցված երկրաշարժին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի երկրաշարժի հետ կապված Հայաստանում սեյսմիկ տեսնակյունից անհանգստանալու կարիք չկա։
«Այս երկրաշարժի հիպոկենտրոնը բավականին խորն է եղել, ինչի հետևանքով երկրաշարժը ուժեղ չի զգացվել» ,- ասաց սեյսմոլոգն ու ընդգծեց հետևյալ փաստը՝ երկրի ընդերքում որքան խորն են գրանցված ցնցումները, այնքան երկրի մակերևույթին թույլ են զգացվում։ Պատճառը՝ տարածության մեջ ցնցման ուժգնության մարումն է։
Սեյսմոլոգը հիշեցնում է փետրվարին Թուրքիան ցնցած ուժգին երկրաշարժերն ու ընդգծում՝ թեև Ադրբեջանում գրանցված երկրաշարժի արդյունքում փլուզումներ և ավերածություններ չեն գրանցվել, սակայն Բաքվում բնակիչների հիստերիայի և խուճապի արդյունքում շատերը լքել են իրենց տները, որոշներն էլ գիշերել են փողոցներում։
«Ժողովուրդը, հաշվի առնելով Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի ծանր հետևանքները, զգուշավորություն են ցուցաբերել»,- ասաց սեյսմոլոգը։
Պատասխանելով հարցին՝ մի՞թե Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը հնարավոր է անդրադառնա Հայաստանի վրա, սեյսմոլոգը հանգստացնող կոչեր հղեց ժողովրդն ու ասաց․
«Սեյսմիկ տեսանկյունից վախենալու բան չկա։ Խաղաղ եղեք ու առանց երկրաշարժերի»։
Նշենք, որ ժամեր առաջ Հայաստան-Վրաստան սահմանագոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությունով 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՍԱՏՄ-ն մինչ օրս չի պարզել՝ որն է հավի մսում սալմոնելայի առաջացման պատճառը, բայց կասեցումները վերացրել է. Hetq
Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի...
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավ...
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային թվի․ ՄԱԿ-ը նոր տվյալներ է ներկայացնում
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային՝ 110 միլիոնի։ Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հ...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից...