Ռուբիոն պնդում է՝ Իրանը ամեն օր փորձում է բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել ԱՄՆ-ին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը ամեն օր դիմում է Վաշինգտոնին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու համաձայնագիր կնքել։
«Իրանը մեզ աղաչում է՝ թե՛ անմիջականորեն, թե՛ միջնորդների միջոցով. «Եկեք համաձայնագիր կնքենք, եկեք խոսենք»»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ նման դիմումները հնչում են ամեն օր։
Նրա հայտարարության համաձայն՝ Թեհրանը բանակցությունների կոչերով դիմում է ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդավորված ուղիներով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նոր փուլ էր մտել հուլիսի 8-ին, երբ Վաշինգտոնը մի շարք հարվածներ հասցրեց Իրանի տարածքին։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց հրադադարի ռեժիմի ավարտի մասին։
Ավելի վաղ Իրանը նախազգուշացրել էր, որ ամերիկյան ռազմական գործողությունների հետագա սրացման դեպքում Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է ավելի լայն մասշտաբներ ստանալ։