Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային թվի․ ՄԱԿ-ը նոր տվյալներ է ներկայացնում
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային՝ 110 միլիոնի։ Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հրապարակած զեկույցին։
«Սա ռեկորդային թիվ է, Ուկրաինայի և Սուդանի պատերազմներն էլ միլիոնավոր մարդկանց ստիպել են լքել իրենց տները: Անցած տարվա համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 19 միլիոնով, ինչը պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն է» ,- նշվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում։
Ամբողջ աշխարհում փախստականների ընդհանուր թիվն աճել է ռեկորդային 35 տոկոսով՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, Իրանում և Պակիստանում աֆղան զինվորականների ներկայությամբ։
Ըստ զեկույցի՝ այս տարվի փախստականների ամենամեծ թիվն ունեցել են Պակիստանը(28,500 մարդ լքել է երկիրը), Եգիպտոսը (27300) և Լիբիան (20200)։
Ինչ վերաբերվում է սիրիացի փախստականներին՝ հաղորդվում է, որ 1 տարվա ընթացքում Սիրիա է վերադարձել մոտ 51,300 քաղաքացի, ինչը 2021 թվականի տվյալների համեմատ աճել է 14,800-ով։ Հատկանշական է այն, որ փախստականների երկու երրորդը Թուրքիայից է վերադարձել: Թուրքիան էլ շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ փախստականներ ընդունող երկիրը՝ 3,6 միլիոն փախստականով։
Նշվում է նաև, որ ըստ զեկույցի՝ 2023 թվականին փախստականների հոսքը չի դանդաղի։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ինտերնետ կապն ընդհատվեց, սակայն հանրահավաքը շարունակվում է
Արցախում այս րոպենորին բազմամարդ համաժողովրդական հանրահավաք է ընթանում։ Մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ստեփանա...
Եվրոպայում ռեկորդային շոգեր են սպասվում
Հաջորդ շաբաթ Եվրոպայում հնարավոր է գրանցվի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ։ Այս մասին գրում է Reuters-ը։ Այն իր բացասակ...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից...
Կրկին կրակոցներ՝ Երասխի ուղղությամբ
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող...