Հասարակություն

Սյունիքի Համլետավան գյուղում վերականգնվում է 17-18-րդ դարերի մատուռ–դամբարանը

Julya
Սյունիքի Համլետավան գյուղում վերականգնվում է 17-18-րդ դարերի մատուռ–դամբարանը

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղում մեկնարկել են 17-18-րդ դարերի մատուռ–դամբարանի վերականգնման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍՆ–ի գիտամեթոդական խորհրդի նիստին։ Հաստատվել է նաև աշխատանքային նախագիծը:

 

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման թույլտվություն է տվել: Տարածքի բարեկարգման և մատուռի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»,– ասված է հաղորդագրությունում։

 

Նախարարությունից հայտնում են, որ այդ մատուռի մասին տեղեկություններ չկան, ենթադրաբար այն կառուցվել է 17-րդ դարում, միանավ բազիլիկ տիպի է:

 

Հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում՝ արտաքին պատերի վերնամասերը և թաղի գմբեթարդի մի հատվածը խարխլված են: 2022 թ–ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել էին վերականգնմանը նախորդող պեղման աշխատանքներ:

 

[7ffac8959b192844fa53e647b0d86090.jpg]

[dbdb21d47e7ad8d2af8aaf53b629d17f.jpg]

[3db61bcd2cdc19092b8ef360160a703f.jpg]

[5bbc819cb0d7b3fa05452a1e437ea3c6.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250