«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը բանակցում է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում «Ռոսատոմ-Միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։
Նախագիծն ավելի քան մեկ տարի առաջ ստորագրված համաձայնագրի` հայ–ռուսական հարաբերությունների զարգացման համալիր ծրագրի մի մասն է։
«Մենք աշխատում ենք Երևանի քաղաքապետարանի հետ։ Առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել Մոսկվայի օրինակով քաղաքային երթևեկության թվայնացումը», – ասել է Տուրունդաևը։
Նրա խոսքով` «Խելացի քաղաքը» նախատեսում է բազմաֆունկցիոնալ հարթակի ստեղծում, մեքենաների և հետիոտների շարժումները վերլուծող հատուկ տվիչներ ունեցող տեսախցիկներով քաղաքային հանգույցների թվայնացում։
Թվային հարթակը կարող է հետևել ցանկացած տրանսպորտային միջոցի, բացահայտել խախտումները, տուգանքներ հաշվեգրել։ Համակարգն ինքնավար է, ինքնուրույն է վերլուծում քաղաքի ծանրաբեռնվածությունը, առաջարկում է օպտիմալ երթուղիներ և լուծումներ։
«Համակարգը հաշվարկում է հետիոտների` փողոց անցնելու համար ծախսած ժամանակը, հետիոտների քանակը, վերլուծում է տրաֆիկը և օպտիմալ վայր առաջարկում հետիոտնային անցումների համար։ Ըստ էության, ոչ թե մարդն է որոշում, թե որտեղով անցնի հետիոտնը, այլ «խելացի» համակարգը», – ասել է Տուրունդաևը։
Նա նշել է, որ համակարգը թույլ է տալիս բեռնաթափել երթևեկությունը և օգնում է առավել օպտիմալ երթուղի գծել։
Տուրունդաևը նշեց, որ նախագիծը հետաքրքրել է Երևանի քաղաքապետարանի գործընկերներին։ Հայաստանում «Ռոսատոմ-Միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրենը հույս է հայտնել, որ նախագիծն առաջիկա մեկ կամ երկու տարում կյանքի կկոչվի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։ Հա...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Այն Հվերականգնվել է հ...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանց...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...