Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը երեկ այցելել են Ջերմուկում գտնվող Եվրոպական դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգից:
Այն բանից հետո, երբ եվրոպացի դիտորդները ներկայացրել են ներկա իրավիճակը, պատվիրակությունը միացել է Երասխում պարեկությանը՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ վերջին օրերին Ադրբեջանական կողմը հաճախակի կրակ է բացում Երասխի ուղղությամբ։
[f76fd63f47320882f37af208827b9f31.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
«1300-ից ավելի ուսուցիչներ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում». Անդրեասյան
«Համակարգում ունենք ուսուցիչներ՝ 1300-ից ավելի, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, բայց շարունակում են աշխատել դ...