Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում որոշեց Ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սիմոն Մարտիրոսյանին 2022 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023-ի ամառային զորակոչը։ Նա նախապատրաստվում է մասնակցելու 2023-ի աշխարհի առաջնությանը և 2024-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես հաղթանակներն եմ արժանապատիվ ընդունում, այնպես էլ՝ հարվածները. Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որն ընդգրկված է Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկա...
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով. ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ
ՖԻՖԱ-ն այսօր՝ հունիսի 29-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հա...
Մեսսին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա». Լապորտա
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստացել է, որ ակումբը հրաժեշտի հանդիպում կկազմակերպի թիմի նախկին...
Հայ պատանի ծանրորդները թիմային հաշվարկում առաջինն են ծանրամարտի ԵԱ–ում
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թի...