ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չափից դուրս հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրել են դավաճանության. Պուտին
Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսներին, զինվորականներին ու իրավապահ մարմիններին.
«Չափից դուրս հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրել են դավաճանության: Հատուկ գործողության ընթացքում պետք է վերացնել ցանկացած վեճ, այժմ որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը»,- ուղերձում ասում է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ «Վագների» մարտիկները հերոսներ են, որոնց անունն ու փառքը դավաճանել են նրանք, ովքեր կազմակերպել են խռովությունը։ Ցանկացած խռովություն մահացու վտանգ է։ ՌԴ Զինված ուժերը ստացել են համապատասխան հանձնարարականներ չեզոքացնելու այս ամենի կազմակերպիչներին։
Պուտինը տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է 1917թ. հետ` հիշեցնելով, որ բանակի ներսում խռովությունները հանգեցրին 1-ին աշխարհամարտում Ռուսաստանի պարտությանը, տարածքային կորուստներին և քաղաքացիական պատերազմի։
«Վճռական գործողություններ կձեռնարկվեն, դրանք կլինեն կոշտ:
Իշխանությունները թույլ չեն տա, որ Ռուսաստանում պառակտումը կրկնվի, մենք կպաշտպանենք ժողովրդին»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։Վարչապետ Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...