ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ուղիղ եթերում, պատասխանում է պատգամավորների հարցերին։ Ընդդիմադիրները կրկին ներկա չեն նիստին։
Իր խոսքում վարչապետը նշել է, որ վարկած կա, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ:
«2019 թվականին ես բանակցային պրոցեսն անվանում էի պատերազմական կոնվեեր Ինչո՞ւ, որովհետև տրամաբանությունը հետևյալն է. խաղաղության բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով: Սա է եղել իմ ընկալումը և իմ խնդիրը հետևյալն է եղել. փորձել հասկանալ՝ ինչ գործոններ կան, որոնք կարող են էս կոնվեերը կանգնեցնել։ Խոստովանում եմ, այո՛, ես չեմ կարողացել այդ կոնվեերը կանգնեցնել»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...