ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ունեցան զինված ապստամբությունը ճնշելու գործում:
Զինծառայողները, որոնք մասնակցեցին ապստամբության ճնշմանը, փաստացի քաղաքացիական պատերազմ կասեցրին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի նախարարության և պահպանության դաշնային ծառայության այն ստորաբաժանումներինհղած ուղերձում, որոնք մասնակցել են հունիսի 24-ին ապստամբության փորձի կանխմանը։
«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը։ Մեր հայրենիքը զերծ պահեցիք ցնցումներից, փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը։ Բարդ իրավիճակում դուք գործեցիք հստակ, համակարգված, գործով ապացուցեցիք ձեր հավատարմությունը Ռուսաստանի ժողովրդին և զինվորական երդմանը, ցուցաբերեցիք հայրենիքի ճակատագրի և նրա ապագայի նկատմամբ պատասխանատվություն» - ասել է Պուտինը՝ դիմելով ուժայիններին։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։Վարչապետ Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...