Քարաթափում Մովսես գյուղում. 8 ժայռաբեկորները վնասել են շինության տանիքն ու «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենան
Տավուշի մարզի Մովսես գյուղում քարաթափում է եղել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Երեկ՝ հունիսի 22-ին, ժամը 22։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Պարզվել է, որ տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (8 ժայռաբեկոր)․ վնասվել են տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը և հենապատը՝ մասամբ, կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայի անվաթևը և փայտե շինությունը (մոտ 4 քմ). տուժածներ չկան։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվողը․ դին գտել են Մերձավանի գերեզմանների տարածքում
Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ստացած օպեր...
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորի դի՝ ճաղավանդակից սավանով կախված վիճակում
Ինքնասպանության դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատա...
Լոռու մարզի ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի 13-ին Լոռու մարզում ողբերգական...
Արմավիրի մարզում քաղաքացին ընկել է մոտ 15 մետր խորությամբ փոսը. նրա դին են դուրս բերել
Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գ...