Մհեր Գրիգորյանը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել․ «Ժողովուրդ»
«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, մեկ հողամաս և երկու ավտոտնակ, ընդ որում՝ դրանք գտնվում են տարբեր վայրերում»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Oրաթերթը փոխվարչապետի՝ 2022 թվականի հայտարարագրից տեղեկացավ, որ հողամասն ու առանձնատունը Աշտարակ քաղաքում են, իսկ մյուս գույքերը՝ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում։
«Պարզվում է՝ Մհեր Գրիգորյանը բանկում ավանդներ ունի՝ 525 հազար դոլարի և 40 մլն դրամի չափով։ Տարվա վերջում նա բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն դրամ, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 70 մլն դրամ։ Փոխվարչապետը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել, որի մեջ 23մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս գումարն էլ փոխառություններից է ստացված։
Փոխվարչապետը մեկ տարվա ընթացքում նաև 56 մլն դրամի ծախս է ունեցել, սակայն բովանդակությունը բացահայտված չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
«Պուտինն ասաց՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել՝ դրա դիմաց ստանալով բոլոր յոթ շրջանները». վարչապետ
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...