![«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/97bd676f63050f5d888c41fadde9dcf4.webp)
«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան
![«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/97bd676f63050f5d888c41fadde9dcf4.webp)
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին:
«Առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ ու երկիմաստություններից զերծ հարցին՝ ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, պատերազմը կանգնեցվի: Նույն հարցադրման շուրջ նրա հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին:
Պուտինը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման: Այդ օրը համաձայնեցինք հանձնարարել, որ թիմերն աշխատեն գաղափարի բյուրեղացման ուղղությամբ: Հոկտեմբերի 17-ին Մակրոնն ինձ ասաց, որ Ալիևը համաձայն է՝ առանց նախապայմանների հրադադար հաստատել, ես համաձայնեցի, որից հետո եղավ հայտարարություն... Ի հեճուկս հայտարարության, հոկտեմբերի 18-ին հրադադար չհայտարարվեց»: