Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին։
Ադրբեջանի արտգործնախարարը «Reuters»-ին տված հարցազրույցում նշել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և նման պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին:
«Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները։ Էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին», - նշել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարար...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...
«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...