«Պուտինն ասաց՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել՝ դրա դիմաց ստանալով բոլոր յոթ շրջանները». վարչապետ
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին:
«Հրադադարի հերթական հայտարարության ձախողմանը զուգընթաց վերադարձա հոկտեմբերի 16-ին՝ Պուտինի հետ ունեցած խոսակցությանը:
Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա նրա հետ, ՌԴ նախագահն ասաց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը. պայմանը հետևյալն է՝ յոթ շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, ԼՂ կարգավիճակը մնում է անորոշ ապագային: Պայմանավորվեցինք, որ ես մինչև երեկո դիրքորոշում կհայտնեմ: Ցերեկն արտախորհրդարանական ուժերին հրավիրեցի, ավելի ուշ՝ ԱԽ նիստ:
Երեկոյան զանգահարեցի ու Պուտինին ասացի՝ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելու, ասաց, որ կխոսի Ալիևի հետ: Այդ պահին խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը մեծ մասամբ Ադրբեջանի հսկողության տակ էին: Պուտինը հաջորդ օրը զանգահարեց ու ասաց, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել, բայց ակնկալում է, որ դիմաց կստանա բոլոր յոթ շրջանները...»:
Նմանատիպ հոդվածներ
Ընկերությունը Երասխի գործարանի տարածքում կտեղադրի Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել վաղը Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տ...
«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...